14:35  ,  14 մարտի, 2019

Ռոնալդուին ծափահարություններով են դիմավորել ռեստորանում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տնային հաղթանակն ընկերների հետ տոնել է ռեստորանում: Թուրինի ռեստորաններից մեկում 34-ամյա ֆուտբոլիստին դիմավորել են ծափողջուններով:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով, սակայն նախօրեին 3:0 հաշվով հաղթեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դա 34-ամյա պորտուգալացու 8-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկնեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը: Նրանց մոտակա հետապնդողը հետ է 3 հեթ-տրիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում