Անգլիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Ուոթֆորդի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ Բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը։
«Մանչեսթեր Սիթին» 74 միավորով առաջին տեղում է։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» հետ է 4 միավոր։ «Ուոթֆորդը» 8-րդն է՝ 43 միավոր։
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 3։1 (տեսանյութ)
Ռահիմ Ստերլինգ, 46, 50, 59 - Ժերար Դեուլոֆեու, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում