09:46  ,  6 մարտի, 2019

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 6-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իտալական «Ռոման» կհյուրընկալվի պորտուգալական «Պորտուին»:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Ռոման» ուժեղ է գտնվել 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ ժամը 00:00-ին (առաջին հանդիպում՝ 2:0)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում