Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակում:
Հայ ֆուտբոլիստից բացի մրցանակին հավակնում են նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն եւ բոսնիացի պաշտպան Զեադ Կոլաշինացը:
Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում, «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (2:0) Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 28-րդ տուրում՝ «Բորնմութի» դեմ խաղում (5:1) խփել էր մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:
Քվեարկությունն անցկացվում է «Արսենալի» պաշտոնական կայքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում