21:40  ,  28 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» լավագույն քառյակում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակում:

Հայ ֆուտբոլիստից բացի մրցանակին հավակնում են նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն եւ բոսնիացի պաշտպան Զեադ Կոլաշինացը:

Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում, «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (2:0) Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 28-րդ տուրում՝ «Բորնմութի» դեմ խաղում (5:1) խփել էր մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:

Քվեարկությունն անցկացվում է «Արսենալի» պաշտոնական կայքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում