Իտալական A Սերիայի 25-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Թուրինցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 16 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 0:1
Պաուլո Դիբալա, 67
«Սամպդորիա» - «Կալյարի»՝ 1:0 (տեսանյութ)
Ֆաբիո Կվալյարելա, 66 (11մ)
«Կյեւո» - «Ջենոա»՝ 0:0
«Սասուոլո» - «Սպալ»՝ 1:1
Ֆեդերիկո Պելուզո, 43 – Անդրեա Պետանա, 67 (11մ)
Հեռացում՝ Ալֆրեդ Դունկան, 90+3 («Սասուոլո»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում