«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսի հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ֆիլ Ջոնսը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2011 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում