11:10  ,  8 փետրվարի, 2019

Ոստիկանությունը հաստատել է, որ կործանված ինքնաթիռում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է

Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայինն է: Այդ դեղեկութունը հաստատել են ոստիկանությունից, հաղորդում է Sky Sports-ը:

Ավելի վաղ Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի ընտանիքին հայտնել են կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին: Ստորջրյա որոնողական գործողության տեսագրության մեջ երեւում էր նաեւ երկու զոհերից մեկի դին:

Հիշեցնենք որ Սալային տեղափոխած ինքնաթիռն անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա:

28-ամյա ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում