00:52  ,  5 փետրվարի, 2019

Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» Մ23 թիմի անավարտ մնացած խաղին

Ոտնաթաթի կոտրվածքից հետո ապաքինված եւ մարզավիճակ հավաքող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում մասնակցում էր «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի երիտասարդական առաջնության (Պրեմյեր լիգա-2) 16-րդ տուրի խաղին, որն անավարտ մնաց վատ եղանակային պայմանների (մառախուղ) պատճառով: «Արսենալը» հաղթում էր 3:0 հաշվով:

Աչքի ընկան «Արսենալի» գլխավոր թիմի խաղացողներ Նկետիան, Մավրոպանոսն ու Ուիլոքը: Երեք գոլն էլ գրանցվեց առաջին խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում