Իտալիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը հանդիպեց «Պարմայի» հետ: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 3:3:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: «Յուվենտուսի» կազմում գոլ խփեց նաեւ իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, որին գոլային փոխանցում կատարեց Ռոնալդուն:
Հյուրերին պարտությունից փրկեց կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոյի դուբլը: Աչքի է ընկել նաեւ իտալացի կիսապաշտպան Անտոնիո Բարիլան:
«Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 60 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հետ է 9 միավոր: «Պարման» 29 միավորով 12-րդն է:
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Յուվենտուս» - «Պարմա»՝ 3:3 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 36, 66, Դանիելե Ռուգանի, 62 - Անտոնիո Բարիլա, 64, Ժերվինյո, 74, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում