23:27  ,  2 փետրվարի, 2019

Մեսիի դուբլը «Բարսելոնային» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» եւ խուսափեց պարտությունից արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ՝ 2:2:

Հյուրերը ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոյի եւ իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոյի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսում առջեւում էին 2:0 հաշվով: Մինչեւ ընդմիջում Մեսին կրաճտեց հաշվի տարբերությունը՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոցը: Երկրորդ խաղակեսում Մեսին խփեց նաեւ երկրորդ գոլը:

«Բարսելոնան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 21 խաղից հետո ունի 44 միավոր: «Վալենսիան» 30 միավորով 7-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 39, 11մ, 64 – Կեւին Գամեյրո, 24, Դանիել Պարեխո, 32, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում