Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում (10 տուր) հունվարի 29-ին կանցկացվի 8-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 20-ամյա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ, որը նախորդ տուրում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արոնյանը բաց էր թողնել 7-րդ տուրը եւ վաստակել է կես միավոր: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ եւ 5.5 միավորով բաժանում է 2-12-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուս Յուրի Գորյաչկինի հետ: Մելքումյանն ունի 4.5 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3:
8-րդ տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:
Round 8 of #GibChess
— Gibraltar International Chess Festival (@GibraltarChess) January 29, 2019
Sole leader Artemiev (6/7)will face will face the mighty Levon Aronian with the black pieces.
12 GMs enter Round 8 with 5.5 points!
Join us TODAY at 3pm CET https://t.co/penyb37UTI pic.twitter.com/MjhFnUoOYZ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում