11:39  ,  29 հունվարի, 2019

NBA. Օրվա լավագույն դրվագը Ստիվեն Կարիից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 132:100 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ինդիանայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտին» բերել է 26 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի 3 միավորանոց նետումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 100:132 (22:40, 26:29, 31:32, 21:31)

«Շառլոտ» – «Նյու Յորք»՝ 101:92 (30:24, 24:29, 17:18, 30:21)

«Բոստոն» – «Բրուքլին»՝ 112:104 (32:26, 28:24, 29:38, 23:16)

«Մեմֆիս» – «Դենվեր»՝ 92:95 (30:16, 30:25, 17:19, 15:35)

«Կլիպերս» – «Ատլանտա»՝ 118:123 (25:32, 36:31, 22:31, 35:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում