23:10  ,  24 հունվարի, 2019

Գրիգոր Աղեկյանը խաղացել է ԲԱՏԷ-ի երկրորդ թիմի դեմ (ֆոտո)

Երեւանի «Արցախի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գրիգոր Աղեկյանը շարունակում է փորձաշրջան անցնել Բելառուսի «Իսլոչում»:

Ստուգողական խաղում «Իսլոչը» 2:0 հաշվով առավելության է հասել ԲԱՏԷ-ի երկրորդ թիմի նկատմամբ: 22-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է առաջին խաղակեսին եւ աչքի է ընկել ակտիվ գործողություններով:

Հայաստանի ընթացիկ առաջնության 16 խաղում Գրիգոր Աղեկյանը խփել է 3 գոլ: Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում