09:09  ,  21 հունվարի, 2019

Արթուր Սարկիսովը չի խաղացել ադրբեջանական ակումբի դեմ, Դավիդ Յուրչենկոն անառիկ է պահել դարպասը

Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյը» ստուգողական խաղում մրցել է ադրբեջանական «Գաբալայի» հետ եւ բավարարվել ոչ ոքի արդյունքով: Գրանցվել է 2:2 հաշիվը: Հանդիպման բոլոր գոլերն արձանագրվել են երկրորդ խաղակեսում:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի մասնակցել խաղին, թեեւ մարզվում է ռուսական ակումբի կազմում: «Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցել է առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը:

Հունվարի 19-ին Արթուր Սարկիսովը նշել է ծննդյան 32-րդ տարեդարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում