18:02  ,  12 մարտի, 2012

Լոդրան տուգանվեց ռասիստական արտահայտությունների համար

Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարում հանդես եկած ֆրանսիացի Միքայել Լոդրան տուգանվել է 2,5 հազար դոլար՝ Էռնեստ Գուլբիսի հետ հանդիպման հանդիսականներից երկուսին «անդուր չինացի» անվանելու համար:

Ֆրանսիացի թենիսիստը խոստացել է ներողություն հայտնել, գրում է tennis.com-ը:

Հիշեցնենք, որ Լոդրան դուրս է մնացել պայքարից՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը 6-րդ համարով հանդես եկող ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում