14:59  ,  15 հունվարի, 2019

«Տոտենհեմը» մեկ ամսով կորցրեց Հարի Քեյնին

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի նվազագույնը մեկ ամիս, հաղորդում է The Guardian-ը:

25-ամյա ֆուտբոլիստը կրնկի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի խաղում (0:1): Քեյնը կանցնի եւս մեկ բուժզննում, որը ցույց կտա վերականգնման ստույգ ժամկետը:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 20 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա լոնդոնյան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 20 գոլ է խփում 5 մրցաշրջաններում անընդմեջ: Անգլիացին 20 գոլի սահմանագիծը հատել էր նաեւ 2014/15 (31 գոլ), 2015/16 (28), 2016/17 (35) եւ 2017/18 (41) մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում