11:28  ,  15 հունվարի, 2019

ՊՍԺ-ն տրանսֆերային գին է սահմանել Ռաբյոյի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն որոշել է այս ձմռանը վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին:

Marca-ի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբը պահանջում է 15 միլիոն եվրո:

Ռաբյոյի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, եւ եթե ՊՍժ-ն նրան չվաճառի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ապա ամռանը ստիպված կլինի անվճար բաց թողել խաղացողին:

Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում