14:43  ,  14 հունվարի, 2019

Բենզեման ստացել է ձեռքի մատի կոտրվածք (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ձեռքի վնասվածք է ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, որում փոխարինվել էր ընդմիջմանը:

AS-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ճկույթի կոտրվածք: Նրա վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:

Բենզեման «Ռեալի» 7-րդ ֆուտբոլիստն է, որը վնասվածք ունի այս պահին:

«Բետիսի» դեմ խաղում Արքայական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում