02:19  ,  4 հունվարի, 2019

Սանտի Կասորլայի դուբլը «Ռեալին» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 17-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2 (տեսանյութ):

«Վիլյառեալի» կազմում խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացեց Իսպանիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան, սակայն Արքայական ակումբը շատ արագ խփեց 2 գոլ: 3 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը, իսկ 20-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց նրա հայրենակից Ռաֆայել Վարանը: Հաջորդ գոլին երկրպագուները սպասեցին մոտ մեկ ժամ: 82-րդ րոպեին Կասորլան դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:2: Այդ հաշիվը պահպանցվեց մինչեւ մրցավարի եզրափակիչ սուլիչը:

Այս ոչ ոքիից հետո «Ռեալը» 30 միավորով մնաց չորրորդ տեղում եւ 7 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 34 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Սեւիլիան»՝ 32: «Վիլյառեալը» 16 միավորով 17-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 2:2

Սանտի Կասորլա, 4, 82 – Քարիմ Բենզեմա, 7, Ռաֆայել Վարան, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում