Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Աբու Դաբիում անցկացված Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարը, որում գրավել էր երրորդ տեղը:
«3 դրական օրեր Աբու Դաբիում: Ես մարզվում էի այստեղ եւ անցկացրի իրական մրցախաղեր: Սա հրաշալի միջոց էր մրցաշրջանը սկսելու համար: 2 անգամ խաղացի Դոմինիկ Տիմի հետ եւ մեկ անգամ՝ Ջոկովիչի: Նրանք տարբեր մրցակիցներ ու տարբեր խաղաոճերով թենիսիստներ են: Նրանց դեմ խաղալը հրաշալի պրակտիկա է ինձ համար:
Անցկացրեցինք լավ մրցախաղեր, եղան դիտարժան խաղարկումներ: Ջոկովիչի դեմ խաղում շանսեր ունեցա մեկնարկային գեյմերում, սակայն բաց թողեցի դրանք»,- մոսկվացի 22-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խաչանովը 2 սեթում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, իսկ երրորդ տեղի համար մրցախաղում ուժեղ էր գտնվել ավստրիացի Դոմինիկ Տիմից:
Doha #Qatar #SheikKaren pic.twitter.com/L9EtKyjcod
— Karen Khachanov (@karenkhachanov) December 31, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում