10:57  ,  31 դեկտեմբերի, 2018

Սարգիս Ադամյանը հետաքրքրել է «Լայպցիգին»

Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայտվել է Բունդեսլիգայում հանդես եկող «Լայպցիգի» հետաքրքրության ոլորտում:

Sportske.ba-ի համաձայն՝ գերմանական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես գերմանացի հարձակվող Տիմո Վերներին փոխարինող:

Ադամյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Բրեմենի «Վերդերն» ու «Վոլֆսբուրգը»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառ:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը մասնակցել է 17 խաղի, դարձել 8 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Այս տարի նա երրորդ տեղն էր գրավել Հայաստանում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում