11:58  ,  21 դեկտեմբերի, 2018

Ուսանող ըմբիշները պատրաստվում են Հայաստանի առաջնությանն ու գավաթի խաղարկությանը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի ըմբիշները պատրաստվում են hունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությանը եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 25-26-ը Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում: Ուսանող ըմբիշների հետ մրցաշարին պատրաստվում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը: Մարզումներին ներկա է եղել նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը:

2 մրցաշարերն էլ կանցկացվեն մեկ օրում: Դեկտեմբերի 25-ին պայքարի մեջ կմտնեն hունահռոմեականները, իսկ հաջորդ օրը՝ ոճի ըմբիշները:

Տեսանյութը պատրաստել են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում