15:58  +04,  17 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլը» եւ «Բավարիան» առաջին անգամ կհանդիպեն Չեմպիոնների լիգայում, ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»՝ եվրագավաթներում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքում մի քանի թիմեր առաջին անգամ կհանդիպեն իրար հետ:

Անգլիական «Լիվերպուլը» եւ Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայում առաջին անգամ կմրցեն իրար դեմ: Ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եվրագավաթներում հանդիպում են առաջին անգամ, փոխանցում է Opta Sports-ը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12/13-ին եւ 19/20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5/6-ին եւ 12/16-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ