Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» Վալենսիայում արտագնա հանդիպում անցկացրեց «Լեւանտեի» հետ եւ խփեց 5 անպատասխան գոլ: Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, այնուհետեւ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Արգենտինացի հարձակվողն աչքի ընկավ 43-րդ, 47-րդ եւ 60-րդ րոպեներին: Խաղի վերջակետը 88-րդ րոպեին դրեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն: Կատալոնական ակումբը 5-րդ գոլը խփեց թվային առավելություն ստանալուց հետո:
34 միավոր հավաքած «Բարսելոնան» 3-ական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող «Սեւիլիայից» եւ Մադրիդի «Աթլետիկոյից»: Չորրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 29 միավոր:
Լիոնել Մեսին 3 գոլ առաջ անցավ Լուիս Սուարեսից եւ 14 գոլով միանձյա գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 0:5 (տեսանյութ)
Լուիս Սուարես, 35, Լիոնել Մեսի, 43, 47, 60, Ժերար Պիկե, 88
Հեռացում՝ Էրիկ Կաբակո, 77 («Լեւանտե»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում