Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին գլխավորեց «Սանթոսը», հաղորդում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը:
58-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի 2019թ. հունվարին:
Հիշեցնենք, որ այս տարի Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո Սամպաոլին հեռացվեց Արգենտինայի հավաքականից, որը պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչում:
2015 թվականին նա ճանաչվել էր Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչը Չիլիի ազգային հավաքականի հետ Ամերիկայի գավաթը նվաճելու շնորհիվ:
Բրազիլիայի ավարտված առաջնությունում «Սանթոսը» գրավել է 10-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում