Հայաստանի շախմատային ֆեդերացիան հրապարակել է 2019թ. Հայաստանի առաջնությունների մասնակիցների անունները:
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը:
Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Անահիտ Մկրտչյանը:
Առաջնությունները կմեկնարկեն 2019 թվականի հունվարի 11-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնն է Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանց Հայաստանի նախորդ առաջնությունում հաղթել էր Մարիա Կուրսովան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում