Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որին առաջին շրջանում պարտվել է նվազագույն հաշվով:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.22 գործակցով: Ռուսական ակումբի հաղթանակը ստացել է 13.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7.50:
Դեկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Մրցաշարային դրությունը՝ 5-րդ տուրից հետո
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում