16:35  ,  10 դեկտեմբերի, 2018

Պաշտոնական. «Արցախի» ղազախ կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստան

Երեւանի «Արցախի» ղազախ կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին լիգայում:

«Արցախի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ավարտված են եւ Ակմալ Բախտիյարովը պաշտոնապես տեղափոխվել է ռուսական «Սոչի»:

Հիշեցնենք, որ մինչեւ «Արցախ» տեղափոխվելը Բախտիյարովն այս մրցաշրջանում Ղազախստանի առաջին լիգայի առաջնությունում «Կայրաթ Ա»-ի» կազմում մասնակցել էր 14 հանդիպման եւ խփել 5 գոլ: «Արցախում» նա անցկացրեց 12 հանդիպում եւ դարձավ 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում