15:42  ,  4 դեկտեմբերի, 2018

Ալեքսանդր Կարապետյանի հեթ-տրիկը՝ տեսանյութով

Տեսանյութում ներկայացված են «Պրոգրես Նիդերկորնի» խփած 5 գոլերը «Ժյոնեսի» դեմ Լյուքսեմբուրգի առաջնության 13-րդ տուրի խաղում:

Այդ խաղում «Պրոգրես Նիդերկորնը» տնային հաղթանակ էր տարել 5:0 հաշվով, իսկ դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: «Ժյոնեսը» 29 միավորով առաջին տեղում է, իսկ «Պրոգրես Նիդերկորնը» 25 միավորով չորրորդն է:

Հիշեցնենք, որ վերջերս Ալեքսանդր Կարապետյանը 4 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր Հայաստանի հավաքականն եւ 2 գոլի հեղինակ դարձել Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերում:

Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնությունում 30-ամյա Կարապետյանը մասնակցել է 12 խաղի եւ դարձել 6 գոլի հեղինակ:

Տեսանյութում Ալեքսանդր Կարապետյանի գոլերը՝ 0:10-ից, 1:07-ից ու 1:40-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում