16:18  ,  2 դեկտեմբերի, 2018

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի մրցակիցները խմբային փուլում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է J խմբում: Մրցակիցներն են Իտալիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա 2019թ. մարտի 21-ից 2020թ. մարտի 31-ը:

A խումբ. Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Կոսովո:

B խումբ. Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ:

C խումբ. Հոլանդիա, Գերմանիա, Հյուսիսային Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս:

D խումբ. Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար:

E խումբ. Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան:

F խումբ. Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան կղզիներ, Մալթա:

G խումբ. Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա:

H խումբ. Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորրա:

I խումբ. Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո:

J խումբ. Իտալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն:

Եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ կանցկացվի 13 քաղաքներում. Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Ամստերդամ, Դուբլին, Բիլբաո, Բուդապեշտ, Բրյուսել, Գլազգո: Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կընդունի Լոնդոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում