01:34  ,  2 դեկտեմբերի, 2018

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիան»: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

Արդեն 8-րդ րոպեին Արքայական թիմը կարողացավ արդյունավետ գրոհ անցկացնել: Խորվաթ Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո տուգանային հրապարակում գնդակը հասավ ֆրանսիացի Քարիմ Բենզեմային, նրանից էլ հայտնվեց իսպանացի Դանիել Կարվախալի մոտ, որի հարվածից հետո «Վալենսիայի» դանիացի կիսապաշտպան Դանիել Վասի գլխից անդրադարձով գնդակը հայտնվեց դարպասում, գրանցվեց ինքնագոլ:

83-րդ րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը:

«Ռեալը» 23 միավորով 5-րդն է, «Վալենսիան» 13-րդն է՝ 17 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)

Դանիել Վաս, 8, ինքնագոլ, Լուկաս Վասկես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում