17:47  ,  23 նոյեմբերի, 2018

«Լիվերպուլը» երկարաձգեց Սադիո Մանեի հետ պայմանագիրը

Անգլիական «Լիվերպուլը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Նոր պայմանագրի մասնրամասները չեն հրապարակվում։

Բրիտանական մամուլի համաձայն՝ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառը։ Նոր պայմանագրով 26-ամյա Մանեի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստերլինգ։

Սենեգալցի հարձակվողը 2016-ին անգլիական «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 7 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում