MATCH POINT: Destructive @DjokerNole reaches another #NittoATPFinals title match after defeating @KAndersonATP in two sets
— ATP World Tour (@ATPWorldTour) 17 ноября 2018 г.
@TennisTV pic.twitter.com/skJqsKcnQC
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Լոնդոնում ընթացող ATP տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ՝ 6:2, 6:2 հաշվով պարտության մատնելով հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին: Պայքարը տեւել է 1 ժամ 1 րոպե:
Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը պայքարից դուրս էր թողել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Այս մրցաշարի խմբային փուլում Ջոկովիչը Զվերեւին հաղթել է 6:4, 6:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում