22:12  ,  16 նոյեմբերի, 2018

«Ռեալը» թույլ չի տալիս Վինիսիուսին մասնակցել Հարավային Ամերիկայի Մ-20 առաջնությանը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Ամադեուն դժգոհել է, որ Մադրիդի «Ռեալը» թույլ չի տալիս հարձակվող Վինիսիուս Ժունիորին միանալ իր գլխավորած թիմին եւ մասնակցել Հարավային Ամերիկայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը։

«Վստահ եմ, որ Վինիսիուսը չի մասնակցի մրցաշարին։ Այդ մասին ինձ տեղյակ են պահել «Ռեալից»։ Թեեւ Վինիսիուսը հույս ունի, որ կմասնակցի։ Նա ինձ ասել է, որ դեռ կբանակցի Արքայական թիմի մարզչական շտաբի եւ ղեկավարության հետ»,– Ամադեուի խոսքը մեջբերում է AS–ը։

Մրցաշարը տեղի կունենա 2019թ. հունվարի 17–ից փետրվարի 10–ը Չիլիում։

18–ամյա Վինիսիուսն այս ամռանն է 61 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ» բրազիլական «Ֆլամենգոյից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում