Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Մագդեբուրգի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 13-րդ տուրի խաղում:
Ադամյանը 3 հարված է կատարել դարպասին: Նրա 18 փոխանցումից 66.7 տոկոսը հասել է թիմակիցներին: 25-ամյա ֆուտբոլիստը 1-ական անգամ կատարել է առանցքային փոխանցում, հաղթել է օդային պայքարում, հաջողությամբ շրջանցել է մրցակցին: Հայ ֆուտբոլիստը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ՝ 2 անգամ:
Ադամյանը ստացել է 6.53 գնահատականը, իսկ «Յան Ռեգենսբուրգի» կազմում լավագույնն է ճանաչվել գոլի հեղինակ դարձած հարձակվող Մարկո Գյունտերը՝ 8.64:
«Յան Ռեգենսբուրգը» հաղթել է 3:2 հաշվով, Ադամյանը խաղացել է 82 րոպե:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում