Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Դաշտի տերերից աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 30 միավոր եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ:
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 2:0
Մոհամեդ Սալահ, 41, Ջերդան Շաքիրի, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում