Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» 114:110 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մինեսոտայի» նկատմամբ:
Վերջին 20 տարում առաջին անգամ «Լեյքերսի» 4 խաղացողներ մեկ խաղում վաստակել են 20 եւ ավելի միավոր: Լեբրոն Ջեյմսը հավաքել է 24 միավոր, Ջոշ Հարթը եւ Կայլ Կուզման՝ 21-ական, իսկ Բրենդոն Ինգրեմը՝ 20:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Դոմանտիս Սաբոնիսի դանքը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 114:110 (30:32, 35:35, 21:21, 28:22)
«Քլիվլենդ» – «Օկլահոմա»՝ 86:95 (20:23, 20:25, 24:23, 22:24)
«Օռլանդո» – «Դետրոյտ»՝ 96:103 (31:26, 20:32, 29:20, 16:25)
«Ատլանտա» – «Նյու Յորք»՝ 107:112 (26:26, 29:26, 18:35, 34:25)
«Մայամի» – «Սան Անտոնիո»՝ 95:88 (27:20, 23:22, 25:22, 20:24)
«Ինդիանա» – «Ֆիլադելֆիա»՝ 94:100 (23:29, 27:21, 21:28, 23:22)
«Յուտա» – «Դալաս»՝ 117:102 (30:18, 38:27, 31:38, 18:19)
«Մեմֆիս» – «Դենվեր»՝ 89:87 (22:29, 28:18, 20:23, 19:17)
«Նոր Օրլեան» – «Չիկագո»՝ 107:98 (29:26, 29:24, 27:22, 22:26)
«Սակրամենտո» – «Տորոնտո»՝ 105:114 (26:29, 25:35, 27:30, 27:20)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում