15:10  ,  7 նոյեմբերի, 2018

Վենգերը հերքել է «Միլանը» գլխավորելու մասին լուրերը

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է իտալական «Միլանը» գլխավորելու մասին լուրերը:

«Դա «ֆեյք» տեղեկություն է: Եթե ես կնքեի պայմանագիր, ապա այդ մասին կասեի ձեզ, սակայն դա այդպես չէ: Այժմ ես կենտրոնացած եմ միայն beIN Sports ալիքում աշխատանքի վրա, եւ դա այնքան էլ հեշտ չէ»,- 69-ամյա ֆրանսիացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում