22:12  ,  6 նոյեմբերի, 2018

Թալանել են Ժորդի Ալբայի առանձնատունը

Թալանել են «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի առանձնատունը, հաղորդում է La Vanguardia-ը: Հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին: Ֆուտբոլիստի ընտանիքը գողության պահին եղել է առանձնատան առաջին հարկում եւ չի նկատել, թե ինչպես են չարագործները պատուհանից բարձրացել երկրորդ հարկ եւ դատարկել չհրկիզվող պահարանը: Վնասի չափը չի նշվում: Ալբայի ընտանիքի անդամները չեն տուժել:

Ֆուտբոլիստը այդ ժամանակ «Բարսելոնայի» հետ արդեն եղել է Միլանում: Նոյեմբերի 6-ին Վալվերդեի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում կհյուրընկալվի «Ինտերին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում