21:50  ,  6 նոյեմբերի, 2018

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Դավիդ Լուիսին

«Բարսելոնան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության գիծը: Գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսն է, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական թիմի կադրային խնդիրները պաշտպանությունում կապված են Սամուել Ումտիտիի եւ Թոմաս Վերմալենի վնասվածքների հետ:

Դավիդ Լուիսի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը: Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դավիդ Լուիսը մասնակցել է 11 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում