21:15  ,  6 նոյեմբերի, 2018

Ժարդիմը՝ «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածու

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի թեկնածությունը, հաղորդում է ESPN-ը: Պորտուգալացի մասնագետը հոկտեմբերի 11-ին է հեռացվել «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից  նոր մրցաշրջանում թիմի անհաջող մեկնարկի հետեւանքով:

Արքայական թիմի գլխավոր մարզիչի թեկնածուներ են համարվում նաեւ Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Անտոնիո Կոնտեն, Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է արգենտինացի Սանտյագո Սոլարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում