20:10  ,  6 նոյեմբերի, 2018

Բեգլարյանը «Լիեպայայի» հետ նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր, Ղազարյանը խաղաց «Շավիշում»

Ֆուտբոլի Լատվիայի առաջնության 27-րդ տուրում «Լիեպայան» տանը նվազագույն հաշվով հաղթել է Յուրմալայի «Սպարտակին» եւ ապահովել է Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը 7-րդն հանդիպումն է անցկացրել ընթացիկ առաջնությունում առանց գոլ բաց թողնելու:

Պորտուգալիայի առաջնության 10-րդ տուրում «Շավիշը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Ավեշին»: Դաշտի տերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում