15:48  ,  6 նոյեմբերի, 2018

«Միլանը» շարունակում է «հրապուրել» «Արսենալի» աշխատողներին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր սկաուտ Ժիլ Գրիմանդին կտեղափոխվի իտալական «Միլան», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Վերջին տարիներին Ժիլ Գրիմանդին անգլիական ակումբում պատասխանատու էր Ֆրանսիայում տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնելու հարցում: Նա նաեւ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ է:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին «Միլան» էր տեղափոխվել նաեւ «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը, որը 2008 թվականից էր աշխատում լոնդոնյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում