13:10  ,  6 նոյեմբերի, 2018

A Սերիայում աշխատող գլխավոր մարզիչը հեռացվել է ծննդյան տարեդարձի օրը

Իտալական «Էմպոլիի» գլխավոր մարզիչ Աուրելիո Անդրեացոլին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Դա տեղի է ունեցել իտալացի մասնագետի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը, փոխանցում է ակումբի կայքը:

Իտալական մամուլի համաձայն՝ «Էմպոլիի» գլխավոր մարզիչ է նշանակվելու Ջուզեպե Յակինին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Էմպոլին» տարել է միայն մեկ հաղթանակ եւ 11-րդ տուրից հետո 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում