12:41  ,  6 նոյեմբերի, 2018

«Ռեալը» ձմռանը 110 միլիոն եվրո կառաջարկի Իկարդիի համար

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին:

Don Balon-ը գրում է, որ Արքայական ակումբը պատրաստ է 110 միլիոն եվրո վճարել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: «Ռեալը» ցանկանում է հնարավորինս շուտ ուժեղացնել հարձակման գիծը: Թիմում կարծում են, որ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման այս մրցաշրջանում չի ցուցադրում կայուն խաղ:

Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել «Ինտեր»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում