11:55  ,  6 նոյեմբերի, 2018

Էդգար Բաբայանը վնասվածից հետո առաջին անգամ հայտավորվել է «Հոբրոյի» կազմում

Դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը լիովին վերականգնվել է ծնկի վնասվածքից: 23-ամյա ֆուտբոլիստը հայտավորվել է «Օդենսեի» դեմ Դանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին, որը կկայանա նոյեմբերի 6-ին, փոխանցում է ակումբի կայքը:

Վնասվածից հետո հայ կիսապաշտպանն առաջին անգամ է ընդգրկվում «Հոբրոյի» հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը ծնկի վնասվածք էր ստացել «Ռանդերսի» դեմ ֆուտբոլի Դանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որը կայացել էր օգոստոսի 19-ին:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում