01:52  ,  6 նոյեմբերի, 2018

Պրիմերա. «Էսպանյոլը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում «Էսպանյոլն» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց  «Էսպանյոլի» իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը:

«էսպանյոլը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 3 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Էսպանյոլ» - «Աթլետիկ»՝ 1:0

Բորխա Իգլեսիաս, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում