Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը կատալոնական թիմի կազմ: Նշվում է, որ Մեսին առանց բժիշկների համաձայնության պահանջել է իրեն ընդգրկել հայտացուցակում Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպման համար:
Ակումբի մարզչական շտաբը դեմ է եղել 31-ամյա ֆուտբոլիստի մասնակցությանը: Ամենայն հավանականությամբ, նա կմնա պահեստայինների թվում:
Մեսին ձեռքի կոտրվածք էր ստացել հոկտեմբերի 20-ին «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (4:2): Հոկտեմբերի 31-ին նա վերսկսել էր մարզումները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում