12:23  ,  27 հոկտեմբերի, 2018

Isle of Man. Լեւոն Արոնյանը հաղթել է եւ մոտեցել առաջատարներին

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգիացի Նայջել Շորթին:

Հայաստանի հավաքականի մեկ այլ շախմատիստ Հրանտ Մելքումյանը սեւերով ոչ ոքի է խաղացել հնդիկ Գուկեշի հետ:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5-ական միավոով գլխավորում են 7 շախմատիստներ, իսկ Լեւոն Արոնյանը հետ է կես միավոր: Հրանտ Մելքումյանն ունի 4.5 միավոր:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա անգլիացի Գավեյն Ջոնսի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի ռուս Սեմյոն Լոմասովի հետ:

Isle of Man-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում